e· ExamHubԵրկու գիրք · վարժանք և բացատրություններ
Պնդումների փունջ

Տարածաչափություն

Կարդացեք ամբողջական պայմանը և պատասխանեք համարակալված ենթաառաջադրանքներին։

25 առաջադրանք
2 / 25
Առաջադրանք 2

Գիրք 1 · Տարածաչափություն

Բացել գիրքը ↗

Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումները.

Ենթաառաջադրանք 1

Եթե երկու հարթություններից մեկին պատկանող կամայական ուղիղ զուգահեռ է մյուս հարթությանը, ապա հարթությունները զուգահեռ են:

Ենթաառաջադրանք 2

Միևնույն ուղղին զուգահեռ ցանկացած երկու հարթություն չեն հատվում:

Ենթաառաջադրանք 3

Եթե տարածության մեջ երկու ուղիղներ ուղղահայաց են երրորդին, ապա այդ ուղիղները զուգահեռ են:

Ենթաառաջադրանք 4

Եթե երկու հարթություններ ուղղահայաց են միևնույն ուղղին, ապա այդ հարթությունները զուգահեռ են:

Ենթաառաջադրանք 5

Եթե երկու հարթություններ փոխուղղահայաց են, ապա դրանցից մեկի մեջ գտնվող ցանկացած ուղիղ ուղղահայաց է մյուս հարթության ցանկացած ուղղի:

Ենթաառաջադրանք 6

Տարածության ցանկացած կետով անցնում է տրված ուղղին ուղղահայաց միայն մեկ հարթություն: