e· ExamHubԵրկու գիրք · վարժանք և բացատրություններ
Պնդումների փունջ

Տարածաչափություն

Կարդացեք ամբողջական պայմանը և պատասխանեք համարակալված ենթաառաջադրանքներին։

25 առաջադրանք
1 / 25
Առաջադրանք 1

Գիրք 1 · Տարածաչափություն

Բացել գիրքը ↗

Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումները.

Ենթաառաջադրանք 1

Եթե տարածության մեջ երկու ուղիղներ չունեն ընդհանուր կետ, ապա դրանք զուգահեռ են:

Ենթաառաջադրանք 2

Միևնույն հարթությանը զուգահեռ ցանկացած երկու ուղիղներ զուգահեռ են:

Ենթաառաջադրանք 3

Տրված հարթության մեջ գտնվող ուղղին ուղղահայաց ցանկացած ուղիղ ուղղահայաց է նաև այդ հարթությանը:

Ենթաառաջադրանք 4

Տարածության մեջ միևնույն ուղղին ուղղահայաց ցանկացած երկու ուղիղներ զուգահեռ են:

Ենթաառաջադրանք 5

Եթե մի ուղղով չանցնող երեք հարթություններ զույգ առ զույգ հատվում են, ապա այն ուղիղները, որոնցով դրանք հատվում են, կամ զուգահեռ են, կամ էլ ունեն ընդհանուր կետ:

Ենթաառաջադրանք 6

Եթե տրված հարթության մեջ չգտնվող ուղիղը զուգահեռ է այդ հարթության մեջ գտնվող որևէ ուղղի, ապա այն զուգահեռ է տրված հարթությանը: