e· ExamHubԵրկու գիրք · վարժանք և բացատրություններ
Պնդումների փունջ

Թվաբանական առաջադրանքներ

Կարդացեք ամբողջական պայմանը և պատասխանեք համարակալված ենթաառաջադրանքներին։

16 առաջադրանք
1 / 16
Առաջադրանք 1

Գիրք 2 · Թվաբանական առաջադրանքներ

Բացել գիրքը ↗

Ճի՞շտ են, թե՞ սխալ հետևյալ պնդումները.

Ենթաառաջադրանք 1

0-ից տարբեր երկու թվերի արտադրյալի հակադարձը հավասար է այդ թվերի հակադարձների արտադրյալին:

Ենթաառաջադրանք 2

Կանոնավոր կոտորակի հակադարձը անկանոն կոտորակ է:

Ենթաառաջադրանք 3

Ցանկացած երկու թվերի արտադրյալի հակադիր թիվը հավասար է այդ թվերի հակադիր թվերի արտադրյալին:

Ենթաառաջադրանք 4

Ցանկացած երկու բաղադրյալ թվերի գումարը բաղադրյալ թիվ է:

Ենթաառաջադրանք 5

Եթե բնական թիվը բաժանվում է և° 4-ի, և° 6-ի, ապա այն բաժանվում է 24-ի:

Ենթաառաջադրանք 6

Եթե ցանկացած սովորական կոտորակի համարիչին և հայտարարին գումարենք 1, ապա կոտորակը կմեծանա: